Կարևոր իրադարձություններ

Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին․ ԱՆ խոսնակ

07 Մայիս, 2020 22:46
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին․ ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անդրադառնալով որոշ օգտատերերի այն «մեղադրանքներին», թե նախարար Արսեն Թորոսյանը սրճարան է այցելում՝ հիշեցնեմ, որ մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։ Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում։

Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին։

Հ.Գ
Ի դեպ, սրճարանը նախարարությունից մի քանի մետր հեռավորության վրա է»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին