Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է երկու երկրների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը

07 Մայիս, 2020 21:10
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է երկու երկրների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։  Այս մասին հայտնում է Կրեմլը:

Քննարկվել է երկու երկրների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ համագործակցությունը և պայմանավորվել են է՛լ ավելի զարգացնել համակարգումն այդ ուղղությամբ: Մասնավորապես, ամերիկյան կողմն առաջարկել է Ռուսաստան ուղարկել բժշկական սարքավորումների խմբաքանակ:

Երկու երկրների ղեկավարները միմյանց շնորհավորանքներ են փոխանցել ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: 

Բացի այդ, Թրամփը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է զինատեսակների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ինչը միավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին։ Նա նշել է, որ ԱՄՆ պատրաստ է ապագա քննարկումներին՝  զինվելու թանկ մրցավազքից զերծ մնալու նպատակով։

Երկու ղեկավարները քննարկել են նաև նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին