Կարևոր իրադարձություններ

ՔԿՀ 10 ծառայողի մոտ կորոնավիրուս է հաստատվել

07 Մայիս, 2020 20:42
ՔԿՀ 10 ծառայողի մոտ կորոնավիրուս է հաստատվել

168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն` խնդրելով պատասխանել թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձ, դատապարտյալ և քրեակատարողական ծառայող է կորոնավիրուսի թեստ անցել: Քանիսի՞ մոտ է եղել դրական ու քանիսի՞ մոտ` բացասական թեստի պատասխանը:  

Հարցմանն ի պատասխան՝ քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների մոտ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների հայտնաբերման կամ հերքման նպատակով ընդհանուր առմամբ իրականացվել է 65 թեստավորում, այդ թվում` 5 կալանավորված անձ, 8 դատապարտյալ, 52 քրեակատարողական ծառայող: Թեստերից 42-ի արդյունքները եղել են բացասական, իսկ 10-ը` դրական:

Նշվում է, որ հաստատված կորոնավիրուսային վարակ ունեցող բոլոր անձինք ՔԿ ծառայողներ են:

ՔԿԾ պատասխանում նաև նշված է եղել, որ նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերվել են 3 հիմնարկներում` «Նուբարաշեն»-1, «Հրազդան»-1, «Վարդաշեն»-8:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին