Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանն անմեղսունակ է ճանաչվել․ պաշտպան «Հայկական ժամանակ»

07 Մայիս, 2020 20:31
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանն անմեղսունակ է ճանաչվել․ պաշտպան «Հայկական ժամանակ»

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժելու եւ կրակոցներ արձակելու մեջ մեղադրվող Արթուր Թորոսյանը, որ դատահոգեբուժական փորձաքննությամբ ճանաչվել է անմեղսունակ, դեպքից շաբաթներ առաջ բժշկական հետազոտություն էր անցել եւ ստացել տեղեկանք, որի համաձայն՝ ինքը առողջ է եւ կարող է զենք ձեռք բերել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 23-ին Արարատի մարզի  բնակիչ Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել`պահանջելով հանդիպել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ապա նաեւ` Սեդրակ Քոչարյանի հետ: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետ (այդ ժամանակ պաշտոնակատար) Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել վտանգավոր եղանակով գույքի դիտավորյալ վնասման եւ զենքի գործադրմամբ պատանդ վերցնելու համար, ինչը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն պայմանավորված հարցաքննության ժամանակ տված ոչ տրամաբանական պատասխաններով (նա նշել էր, թե Սեդրակ Քոչարյանից ցանկացել է պարզել` իրեն ինչու են ծրագրավորել)՝ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել: Արդյունքում, ամիսներ անց նրա մոտ ախտորոշվել է «շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» հոգեկան հիվանդությունը: Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ եւ տեղափոխվել Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ: Գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն արդեն դատարանում է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին