Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման դիմումների ժամկետների մասին

07 Մայիս, 2020 20:20
ՊԵԿ-ը՝  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման դիմումների ժամկետների մասին

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։ 

«Խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (5-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար, դիմումները ներկայացնել նշված ժամկետում: Միաժամանակ, կոմիտեն առաջարկում է, դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.

1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:

2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:

3) Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը»,- ասված է ՊԵԿ հաղորդագրթյունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին