Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561
    571

  • RUB

    6,15
    6,4

Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս երկու քաղաքացու մոտ․ Արցախի ԱՆ

07 Մայիս, 2020 18:28
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս երկու քաղաքացու մոտ․ Արցախի ԱՆ

Նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։  

Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

«Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին