Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանի կողմից ներողություն եղավ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից դա չտեսանք․Գայանե Աբրահամյան

07 Մայիս, 2020 17:48
Ալեն Սիմոնյանի կողմից ներողություն եղավ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից դա չտեսանք․Գայանե Աբրահամյան

Շատ ցավալի է, որ հենց Ազգային ժողովում է հնարավոր դառնում անձնական վիրավորանքների հասնել, որովհետև քաղաքական խոսքը կարող է շատ սուր լինել, կարող է մոտենալ ինչ-որ տեղ որոշակի վիրավորանքի, բայց երբեք չպետք է անձնական տիրույթ անցնի: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով օրեր առաջ խորհրդարանում Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Սա հատկապես ցավալի է մեր քաղաքական ուժի տեսանկյունից, որովհետև մենք ի վերջո նաև հանձնառություն էինք վերցրել փոխելու քաղաքական մշակույթն ու բառամթերքը: Այս տեսանկյունից մեր պատասխանատվությունը շատ ավելի մեծ է:

Ես պատասխանատու եմ իմ քաղաքական ուժի ամեն բառի համար և ինձ համար կարևոր էր, որ Ալեն Սիմոնյանի կողմից եղավ ներողություն խնդրելու նախադեպ:  Ես կարծում եմ՝ կարևոր նախադեպ է: Հայտնի բանավեճից հետո հնչեց այդ ներողությունը: Մի բան, որը մենք չտեսանք «Լուսավոր Հայաստանի» կողմից, որը շատ ավելի լուրջ վիրավորանքի էր անցել՝ տալով նաև սեռական բնույթի հայհոյանք, որը թիվ մեկ քաղաքական ամբիոնում հնչեցնելը բացարձակ ընդունելի չէ»,- նշեց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին