Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Վարակի օջախներում աշխատող շտապօգնության մի շարք աշխատակիցներ ստացել են պարգևավճարներ

07 Մայիս, 2020 17:07
Վարակի օջախներում աշխատող շտապօգնության մի շարք աշխատակիցներ ստացել են պարգևավճարներ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աջակցությամբ պարգևավճարներ են ստացել կորոնավիրուսի բուն օջախներում աշխատող շտապօգնության բժիշկները, բուժքույրերն ու վարորդները:

Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Անցյալ ամիս Երևանի քաղաքապետը գումար է հատկացրել, և պարգևատրվել են շտապօգնության կոնկրետ այն աշխատակիցները, որոնք  վարակի բուն օջախներում են աշխատել, խոսքը բժիշկների, բուժքույրերի և վարորդների մասին է: Բժիշկները պարգևատրվել են 95 000-ական դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 75 000-ական դրամի չափով»,-ասաց Ստեփանյանը:

Նա տեղեկացրեց, որ շտապօգնության ծառայության կողմից  պարգևատրվել են նաև 1-03 շտապ բժշկական օգնության ծառայության կենտրոնի ավագ բժիշկները, բժիշկները և բուժքույրերը: Պարգևավժճարները շարունակական են լինելու:

Ստեփանյանը նշեց, որ մայիսի 4-ից հետո, երբ տեղաշարժման սահմանափակումները մեղմացվել են, շտապօգնության կանչերի թվի աճ չի նկատվել: Օրական 600 կամ 650 կանչ են գրանցում:

Անդրադառնալով շտապօգնության անձնակազմում վարակման դեպքերին՝ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հայտնեց, որ այսօր 12 աշխատակցի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են եղել: Նրանք մեկուսացված են համապատասխան բուժհաստատություններում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին