Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Թունյանը նկատում է՝ հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը գնալով նվազում է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ աճում

07 Մայիս, 2020 15:24
Թունյանը նկատում է՝ հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը գնալով նվազում է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ աճում

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատում է՝ հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը գնալով նվազում է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ աճում: Թունյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը՝ որպես հանձնաժողովի կողմից հարակից զեկուցող:

«Վիճակագրական կոմիտեն ամեն եռամսյակ հրապարակում է զեկույց, որը կոչվում է հետաքրքրաշարժ վիճակագրություն: Դրանում առանձին ներկայացված է տեղեկատվական տեխնոլոգիակաների ոլորտի դինամիկան: Ընդհանուր տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի ծավաը 2019-ին կազմել է 310 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 4,7 տոկոսն է: Եթե հանում ենք հեռահաղորդակցության ոլորտը, դիտարկում միայն մաքուր տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա այն ՀՆԱ-ի մեջ կազմում է 2,6 տոկոս: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը 30 տոկոս է, ընդ որում հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը գնալով նվազում է»,-նշեց Թունյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին