Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ու Էդմոն Մարուքյանը զրուցել են Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգությունների, շահարկումների մասին

07 Մայիս, 2020 12:46
Վարչապետն ու Էդմոն Մարուքյանը զրուցել են Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգությունների, շահարկումների մասին

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
 
Մարուքյանը հայտնեց, որ երեկ ԱԳ նախարարին հրավիրել է խմբակցություն, սուրճ են խմել, զրուցել են Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգությունների, շահարկումների մասին.
 
«Այսօր էլ վարչապետին եմ հրավիրել նույն թեմայով: Զրուցել են ու սուրճ խմել»,- նշել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին