Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն այսօր ընդունեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը. ովքե՞ր են շահառուները

07 Մայիս, 2020 12:30
Կառավարությունն այսօր ընդունեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը. ովքե՞ր են շահառուները

Կառավարությունն այսօր ընդունեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը: Այն ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատող ընկերությունների վրա:

«Հաշվի առնելով կառավարության որդեգրած քաղաքականությունը, որ ստեղծված իրավիճակը պետք է օգտագործել որպես նոր հնարավորություն՝ հարցմանը մասնակցած ընկերություններից 74 տոկոսը պատրաստակամություն են հայտնել մշակել նոր տիպի արտադրանքներ կամ վերամասնագիտանալ ու ապրանքատեսակների ստեղծման մեջ ներդրումներ կատարել»,-ասաց նա:

 
 

Նախարարությունը մշակել է դրամաշնորհային փաթեթներ՝ նպատակ ունենալով աջակցել ոլորտում աշխատող ընկերություններին. «Տնտեսվարողներին տրամադրվելու են նորարական դրամաշնորհներ, առավելագույնը՝ 10 միլիան դրամ, երկրորդ կետով դրամաշնորհներ է տրամադրվում կայացած ընկերություններին, առավելագույնը՝ 20 միլիոն դրամ:

Երրորդ կետով տրվում են համաֆինանսավորման դրամաշնորհներ: Սա վերաբերում է այն ընկերություններին, որոնք այս տարի վենչուրային կամ այլ տիպի ներդրումներ կանեն»:

 

Արշակյանն օգտագործեց «ներդրող հրեշտակներ» եզրույթը, ինչը զարմանք առաջացրեց ներկաների մոտ: Նա պարզաբանեց, որ ներդրողները լինում են երկու տեսակի՝ վենչուրային ընկերություններ և ներդրող հրեշտակներ: Նրանք այն անհատներն են, ովքեր այս կամ այն նորարական ընկերություններում ցանկանում եմ ներդրում անել ու փայաբաժին ունենալ:

 

Լրահոս

Դիտել ավելին