Կարևոր իրադարձություններ

Իմ տեղեկություններով՝ կան մի քանի հարուցված քրեական գործեր. Ռուստամ Բադասյանը՝ «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու մասին

07 Մայիս, 2020 12:30
Իմ տեղեկություններով՝ կան մի քանի հարուցված քրեական գործեր. Ռուստամ Բադասյանը՝  «օրենքով գողերին»  քրեական պատասխանատվության ենթարկելու մասին

Այսօր ԱԺ-ում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, թե քրեական ենթամշակույթ կրող քանի անձ է պատասխանատավության կանչվել այս ընթացքում: Հարցին ի պատասխանը Բադասյանը հայտարարեց.

«Որևէ ֆանտաստիկ սցենարով հնարավոր չէ, որ ունենայինք քրեական պատասխանատվության ենթարկված անձ։ Ամենաշատը կարող էինք ունենալ քրեական գործ և լավագույն սցենարով՝ առաջադրված մեղադրանք։ Իմ տեղեկություններով՝ կան մի քանի հարուցված քրեական գործեր։Երբ քննարկում էինք այդ նախագիծը, միանշանակ պնդումներ եղան, որ նախագծի ընդունման և ուժի մեջ մտնելու դեպքում այն չի աշխատելու։ Ես կարծում եմ, որ միանշանակ աշխատելու է, միանաշնակ ունենալու ենք քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքեր։ Համբերատար հետևենք, կարծում եմ կլինեն այդ դեպքերը՝ կարձագանքենք»,-ասաց նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին