Կարևոր իրադարձություններ

Հենց այս պահին տնտեսական բլոկում քննարկվում է հարցը, որ աղբավայրերի ու աղբահանության կոնսերվացիայի համար մշակենք որևէ միջոցառում, որը հնարավորություն կտա գործազուրկ քաղաքացիներին աշխատանքի միջոցով ստանալ գումար. Պապիկյան

07 Մայիս, 2020 13:00

«Ոչ միայն աղբավայրերը, այլև շատ վայրեր, որոնք պետք է զերծ լինեին աղբից, շատ դեպքերում լցված են աղբով, որն ունի բազմաթիվ պատճառներ»:

Անդրադառնալով Հայաստանում աղբավայրերի վերաբերյալ խնդիրներին` այօր ԱԺ-ում ասաց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը: Պապիկյանը նշեց, որ սա գուցե ոչ միայն կազմակերպական է, այլ մեր քաղաքացիների և բոլորրիս ավելի բարեխիզճ լինելու խնդիրն է:

«Այսօր Կառավարությունը մի քանի ծրագրեր է քննարկում: Հենց այս պահին տնտեսական բլոկում քննարկվում է հարցը, որ աղբավայրերի ու աղբահանության կոնսերվացիայի համար մշակենք որևէ միջոցառում, որը հնարավորություն կտա գործազուրկ քաղաքացիներին աշխատանքի միջոցով ստանալ գումար, որի արդյունքում նրանք աղբից կազատեն աղտոտված տարածքները»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության 2019  թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս ասաց Տարածքային կառավարման նախարարը:

Լրահոս

Դիտել ավելին