Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561
    571

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետի քեռին սպառնում է նախկին քաղբանտարկյալին. «Ժողովուրդ»

07 Մայիս, 2020 09:43
Քաղաքապետի քեռին սպառնում է նախկին քաղբանտարկյալին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե իր եւ ընտանիքի դեմ սպառնալիքներով արշավ է սկսել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի քեռին՝ Գարիկ Չիլինգարյանը, որը նաեւ ՍԴ անդամ Ալվինա Գուլումյանի ազգականն է:

«Մի քանի օր առաջ՝ գիշերը՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 22:11 րոպեին, ես ստանում եմ հերթական սպառնացող հաղորդագրությունը Էջմիածնի գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատ քեռու կողմից: Առաջին հայացքից սա սովորական թվացող հեռահար կռիվ է, իսկ իրականում այս պատմության արմատները տանում են 2008 թվի մարտյան իրադարձություններ, չկա այլ տարբերակ: Կարծում եմ, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատների կողմից ուղղորդված իմ վրա ինտենսիվ հարձակումները միայն նրա համար են, որ ես երբեք չպահանջեմ 2008 թվի մարտի 1-ի բացահայտումը:

Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 2008 թվի մարտի մեկի գործը կոծկողներից է եղել, ունեմ համապատասխան փաստեր, առաջիկայում ավելի մանրակրկիտ կներկայացնեմ կոնկրետ իր դերակատարությունը դրա մասին, առայժմ այսքանը»,-նշել է նա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ սույն թվականի փետրվարի 26-ին Գարիկ  Չիլինգարյանը Գեւորգ Մանուկյանի ծանոթներից մեկի ֆեյսբուքյան էջին հնչեցրել է այն բառերը, որոնք վերջերս Ալեն Սիմոնյանին ասել էր «Ադեկվադ» շարժման

անդամ Արթուր Դանիելյանը:

«Բայց քանի որ ես ֆիզիկապես չէի կարող իր այդ բառի համար իր քիթը ջարդել,  որոշեցի նմանատիպ ձեւով իրեն հակադարձել հենց տիկին Գասպարյանի ֆեյսբուքյան էջում, այսինքն՝ վիրավորել, ոչ թե սպառնալ, ինչը տարբեր բաներ են:

Մինչ այդ ես դիմեցի տիկին Գասպարյանի եւ իր քեռու մի ուրիշ ազգականի, ում

հանդեպ ժամանակին հարգանք եմ ունեցել, եւ խնդրեցի, որ նման արտահայտության համար տիկին Գասպարյանը եւ իր քեռին ինձանից եւ իմ հարազատներից հրապարակավ ներողություն խնդրեն, սակայն բացասական պատասխան ստացա, իսկ ինձ այլ բան չէր մնում, քան համարժեք պատասխան տալը, այնուհետեւ տիկին Գասպարյանի քեռին՝ նույն ինքը Գարիկ Չիլինգարյանը, ինձ անձնական նամակով սպառնալիքներ հնչեցրեց, մեկ անգամ՝ երեկ՝ Ֆրանսիայի ժամանակով 13:44-ին, եւ գիշերը՝ 22:11-ին:

Ի դեպ, սա Դիանա Գասպարյանի հարազատների կողմից իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու առաջին դեպքը չէ: Կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն պատժվում իրենց արարքների համար, եւ քանի դեռ ես պահանջում եմ 2008 թվականի մարտի 1-ի բացահայտումը: Ի դեպ, ավելացնեմ, որ ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դիանա Գասպարյանը եւ Ալվինա Գուլումյանը ակտիվ մասնակցություն են ունեցել 2008 թվի մարտի 1-ի շինծու քրեական գործը կոծկելու կապկացությամբ, սպորտային լեքսիկոնով ասած՝ պասերով են խաղացել, Ալվինա Գուլումյանը՝ Եվրոպական դատարանում, Դիանա Գասպարյանը՝ Հայաստանում:

Իմ ձեռքի տակ է հայտնվել մի տեսահոլովակ, որտեղ Դիանա Գասպարյանը հարցազրույց է տալիս առ այն, որ ինքը նախկինում աշխատել է մի կառույցում, որտեղ պատասխանել են Եվրոպական դատարանի պաշտոնական հարցումներին, եւ այլն»,-հավելեց մեր զրուցակիցը:

ArmLur.am-ը Գեւորգ Մանուկյանի հայտարարությունների շուրջ փորձեց  մեկնաբանություն ստանալ նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանից. «Ես խնդրում եմ Գեւորգ Մանուկյանին լինել ազնիվ եւ հրապարակել նաեւ այն կեղտոտ, զազրելի հայհոյանքները, որ նա հասցնում է իմ ընտանիքի անդամներին, եւ ազնիվ լինելովª ասել, որ այդ գրառումները դրանց պատասխաններն են, ազնիվ չէ պրովակացիայի ենթարկել՝ հրապարակելով միայն պատասխանները: Եթե Գեւորգ Մանուկյանը կարծում է, որ որեւէ խնդիր կա օրենքի հետ, ապա թող դիմի իրավապահ մարմիններին»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Մանուկյանը նախկին քաղբանտարկյալ է, ապրում է Ստրասբուրգում: Մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերի ժամանակ Գեւորգը կորցրել է աջ աչքի տեսողությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին