Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի՞. «Հրապարակ»

07 Մայիս, 2020 08:01
Արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունն, ըստ ամենայնի, մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է։ Որոշումը կայացվել է երեկ, թեպետ պաշտոնապես դեռեւս չեն հայտնում։

Հիմնական դրդապատճառը քաղաքական է՝ սահմանադրական հանրաքվեի հարցը, որի լուծումն իշխող թիմը չի գտնում: Բանն այն է, որ արտակարգ դրությունը վերացնելուց հետո, ըստ օրենքի, 50-ից 65 օրվա ընթացքում պետք է անցկացվի առկախված հանրաքվեն, սակայն իշխանությունները երկընտրանքի առջեւ են կանգնած՝ մի կողմից համավարակի տարածումն է լայն թափ առնում, եւ հանրաքվեի անցկացումով կարող են հազարավոր մարդկանց առողջությունը վտանգել։

Մյուս կողմից՝  կասկածներ ունեն, որ հանրաքվեն հիմա առավել եւս կտապալվի: Այդ պատճառով էլ մտադիր են եւս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ հույս ունենալով իրավիճակից ելք գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին