Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

07 Մայիս, 2020 00:02
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ մայիսի 7-ին, 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի  11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Երևան քաղաքում՝ մայիսի 7-ին, 9-10-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին