Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը պարգևատրել է ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմին

06 Մայիս, 2020 23:50
Բակո Սահակյանը պարգևատրել է ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմին

Այսօր՝ մայիսի 6-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը և հանդիպել ս.թ. ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շնորհակալություն է հայտնել հակաօդային պաշտպանության ստորաբաժանման անձնակազմին հայրենանվեր ծառայության համար և վերջիններիս հանձնել պետական պարգևներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին