Կարևոր իրադարձություններ

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը դիմել է զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր համավարակի պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք

06 Մայիս, 2020 23:15
Լեհաստանում ՀՀ դեսպանությունը դիմել է զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր համավարակի պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ 

«Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն հետևյալ էլ-փոստի հասցեին՝ [email protected]՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար:

Լեհաստանում ՀՀ դեսպանությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, viber, whatsApp։

Առաջին իսկ հնարավորության դեպքում Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։

Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար:

 

Լրահոս

Դիտել ավելին