Կարևոր իրադարձություններ

Սպանվել է չինացի գիտնականը, որը կորոնավիրուսի հետ կապված «կարևոր բացահայտման շեմին էր»․ մեկ ժամ անց հայտնաբերվել է ենթադրյալ մարդասպանի դին

06 Մայիս, 2020 22:42
Սպանվել է չինացի գիտնականը, որը կորոնավիրուսի հետ կապված «կարևոր բացահայտման շեմին էր»․ մեկ ժամ անց հայտնաբերվել է ենթադրյալ մարդասպանի դին

ԱՄՆ-ում սպանվել է չինացի գիտնականը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարեւոր բացահայտման շեմին էր»։ Այս մասին հայտնում է НТВ-ն։

Նշվում է, որ 37-ամյա Բինգ Լյուիին հայտնաբերել են Փիթսբուրգից հյուսիս գտնվող իր տանը։ Կրակել են չինացի գիտնականի գլխին, վզին, իրանին և վերջույթներին։

Հանցագործությունն արագ բացահայտվել է և արդեն մեկ ժամ անց ոստիկանությունը հայտնաբերել է ենթադրյալ մարդասպանի դին։ Գիտնականի տնից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա կայանած իր մեքենայի մեջ նա կրակել է ինքն իրեն։ 

Հայտնի է, որ վերջին ժամանակներում Լյուն աշխատում էր բջջային մեխանիզմների ապակոդավորման ուղղությամբ, որոնք ընկած են COVID-19-ի հիմքում։ Նա հաշվարկային և համակարգային կենսաբանության ամբիոնի վարիչն էր։ 

«Բինգը SARS-CoV-2 վարակի հիմքում ընկած բջջային մեխանիզմները հասկանալու համար շատ կարեւոր բացահայտումների շեմին էր»,- ասվում է հաշվարկային եւ համակարգային կենսաբանության համալսարանի հայտարարության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին