Կարևոր իրադարձություններ

Հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը (լուսանկարներ)

06 Մայիս, 2020 21:34
Հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը (լուսանկարներ)

Արդեն 2 ժամից ավելի է, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ Վերջիններս նույնպես չեն կարողանում գործողություններ կատարել, քանի որ ջրի բարձրությունը անցնում է 1 մետրից։

Բոլոր ավտոմեքենաները պատկանում են ՀՀ կառավարությանը և նախագահի ապարատի աշխատակիցներին, իսկ անձրևաջրերի կուտակման պատճառն այն է, որ ջրահեռացման խողովակները խցանված են։

Աղբյուրը հայտնում է հայտնում է, որ ջուրն այնքան է բարձրացել, որ լցվել է վարչական շենքը։ 

Անձրևն արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանում

 

 

Լրահոս

Դիտել ավելին