Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվելու դեպքում, պատրա՞ստ է արդյոք կառավարությունը նորից աջակցություն ցուցաբերել բնակչությանը․ վարչապետի օգնականի պատասխանը

06 Մայիս, 2020 20:50
Կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվելու դեպքում, պատրա՞ստ է արդյոք կառավարությունը նորից աջակցություն ցուցաբերել բնակչությանը․ վարչապետի օգնականի պատասխանը

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ պատասխանել է օգտատերերի հարցերին։

Օգտատերերից մեկը հարցրել է. «Եթե աշնանը և ձմռանը կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվի, պատրա՞ստ է արդյոք կառավարությունը նորից աջակցություն ցուցաբերել բնակչությանն ու տնտեսվարողներին»:

Ի պատասխան՝ Նաիրի Սարգսյանն ասաց.

«Այո, կառավարությունը պատրաստ է ոչ միայն աշնանը, այլև՝ ամռանը եթե դրա կարիքը լինի: Ամենօրյա ռեժիմով վարչապետի մոտ տեղի են ունենում խորհրդակցություններ և անընդհատ նոր գաղափարներ են քննարկվում: Առաջիկայում էլ, հնարավոր է, որ լինեն աջակցության նոր ծրագրեր, որպեսզի մենք հասցեական կարողանանք աջակցել բոլոր կարիքավոր մարդկանց»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին