Կարևոր իրադարձություններ

Գորիսում երկու տղամարդ վիճել են կենցաղային հարցերի շուրջ, ինչի արդյունքում մեկը կրակել էր մյուսի ուղղությամբ

06 Մայիս, 2020 20:08
Գորիսում երկու տղամարդ վիճել են կենցաղային հարցերի շուրջ, ինչի արդյունքում մեկը կրակել էր մյուսի ուղղությամբ

Մայիսի 4-ի գիշերը «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգել են, որ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Գորիսի 45-ամյա մի բնակիչ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համալիր հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզեցին, որ տղամարդը հրազենային վիրավորումը ստացել է Սյունիքի Տեղ համայնքի հացատներից մեկում։

Քննությանը հայտնի տվյալներով՝ երկու տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, ինչի ընթացքում էլ մեկը կրակել էր մյուսի ուղղությամբ։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածվողի գտնվելու վայրը։

Գորիսի բնակիչ, 44-ամյա տղամարդը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Գորիսի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք հրազենը. «Մակարով» ատրճանակը կասկածվողի ընկերոջ մեքենայում էր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին