Կարևոր իրադարձություններ

«Այբ»-ի գործունեության հետ կապված մեծ պրոբլեմներ կան․ ուսումնասիրությունները համապատասխան մարմիններին ենք հանձնել․ Արայիկ Հարությունյան

06 Մայիս, 2020 19:29
«Այբ»-ի գործունեության հետ կապված մեծ պրոբլեմներ կան․ ուսումնասիրությունները համապատասխան մարմիններին ենք հանձնել․ Արայիկ Հարությունյան

Այսօր՝ մայիսի 6-ին, Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցրեց վերջինիս 2 տարի առաջ արված ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նախարարըը նշել էր, որ «Այբ» հիմնադրամը և այդ դպրոցի հիմնադիրներից Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը ամենաշատ վնաս են հասցրել․ «Խոստացել էիք «Այբ»-ում աուդիտ անել, արդյոք կայացե՞լ է աուդիտը» 

Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց.

«Տիկին Կոստանյան, մեր հարցուպատասխանները սերիալի են նմանվում։ Ես կփորձեմ այնպես անել, որ այդ սերիալը որակով լինի, կխնդրեմ նույն էլ դուք անեք։ Այո, ես Տեր Մեսրոպի գործունեության հետ կապված արել եմ քաղաքական հայտարարություն։ «Այբ»-ի գործունեության հետ կապված, ես չգիտեմ, զուգադիպել է ձեր հարցը, թե ոչ, գուցե դատախազությունում նաև աղբյուրներ ունեք։ Ես նոր խորհրդական ունեմ, որը ուժային կառույցներում աշխատանքի բավականին մեծ փորձ ունի և նմանատիպ գործերը քննելն իրեն եմ հանձնարարել։ Վերջերս նա զեկուցեց, որ իսկապես այդտեղ մեծ պրոբլեմներ կան, թեպետ, նախկինում էլ ուսումնասիրվել էր։ Հիմա համապատասխան մարմիններին ենք դա հանձնել: Գուցե մի քիչ ուշացել է «Այբ»-ի հետ կապված իմ գործունեությունը, եւ իմ պահվածքը պայմանավորված է եղել նաեւ «Այբ»-ի ներսում գոյություն ունեցող որոշակի խնդիրներով, եւ ես չէի ուզում, որ նախարարությունն ու անձամբ ես ներքին խմորումների մաս դառնայինք՝ այս կամ այն կողմ հրահրելով զարգացումները»,- ասաց Հարությունյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին