Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացը

06 Մայիս, 2020 19:16
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացը

Այսօր՝ մայիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին