Կարևոր իրադարձություններ

Հեռակայում սովորող ուսանողները նույնպես կարող են օգտվել 14-րդ միջոցառումից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնում է

06 Մայիս, 2020 18:55
Հեռակայում սովորող ուսանողները նույնպես կարող են օգտվել 14-րդ միջոցառումից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնում է

Այսօր՝ մայիսի 6-ին, Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե ինչպե՞ս են լուծվելու հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների խնդիրները, քանի որ նրանց շրջանում ևս կան բարձր առաջադիմությամբ ուսանողներ, սակայն որևէ արտոնություն չեն ստացել:

Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց.

«Հեռակայում սովորող ուսանողները նույնպես կարող են օգտվել 14-րդ միջոցառումից. 80 տոկոս և ավելի ՄՈԳ ունեցողները այս տարի կարող են դիմել ուսանողական վարկերի համար, որոնց տոկոսներն ամբողջությամբ սուբսիդավորվելու են պետության կողմից մայիսի 1-ից սկսած մինչև դեկտեմբերի 31-ը: 80-ից ցածր ՄՈԳ-ի դեպքում սուբսիդավորումը կլինի 5 տոկոս: Մենք այս համակարգով ներառել ենք բոլորին անխտիր՝ առաջնահերթությունը տալով բարձր առաջադիմություն ունեցողներին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին