Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    571
    581

  • RUB

    6,35
    6,6

Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից մեկով սխալմամբ օժանդակություն են ստացել ՊՆ զինծառայողներ. ՊՆ խոսնակ

06 Մայիս, 2020 16:50
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից  մեկով  սխալմամբ օժանդակություն են ստացել ՊՆ զինծառայողներ. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է ՊԵԿ-Հիմնադրամ դրոշմանիշային վճարների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ցուցակների փոխանցման գործող սկզբունքով: Գումարը ՊԵԿ-ի կողմից Հիմնադրամին չփոխանցելը մինչև գործատուի ողջ պարտավորության մարումը կարգավորվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» ՀՀ օրենքով և ամբողջությամբ իրավական է: 

Մասնավորապես՝ փորձենք պարզ օրինակի միջոցով բացատրել գումարները Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու սխեման:

10 աշխատակից ունեցող ընկերության դեպքում, ենթադրենք, հունվար ամսին գործատուն 9.000 դրամ է փոխանցում գանձապետական հաշվեհամարին: Միևնույն ժամանակ նույն ամսվա համար էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի հաշվետվություն է ներկայացնում 10 աշխատակցի համար: Այս պարագայում 9.000 դրամը չի փոխանցվում Հիմնադրամին, քանի որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ աշխատակցի համար չի վճարվել դրոշմանիշային վճարը (դրոշմանիշային վճարը գործատուն կատարում է ոչ թե անհատապես, այլ մեկ թվով՝ միանվագ վճարելով 1000 դրամ մեկ աշխատակից սկզբունքով):

Փետրվար ամսին նույն գործատուն վճարում է 15000 դրամ և նորից ներկայացնում եկամտային հարկի հաշվետվություն 10 աշխատակցի համար:

Այս պարագայում գանձապետական հաշվից Հիմնադրամին փոխանցվում է 20000 դրամ, իսկ ավել 4000 դրամը շարունակում է մնալ գանձապետական հաշվին:

Տարբերության առաջացման երկրորդ պատճառն այն է, որ ուժային կառույցները օրենքով անձնավորված տվյալների հիման վրա հաշվետվություն ներկայացնող մարմիններ չեն, հաշվի առնելով անվտանգության և գաղտնիության հետ կապված որոշակի խնդիրներ: Այդ պատճառով ուժային կառույցների համար գործում է գանձապետական այլ հաշվեհամար:

Բարձրացված հարցադրումներն ընդհանրապես վերանում են, եթե ուսումնասիրում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունները, այլ ոչ թե եռամսյակային կամ ամսական: Նշված հաշվետվությունը, որում արտացոլվում են Հիմնադրամի թե մուտքերը և թե ելքերը, Հիմնադրամը պարտադիր հրապարակում է ամեն տարի և հասանելի է յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու համար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին