ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում «Ազատության» հետ ճեպազրույցում հայտնեց, որ շուտով Հայաստանը կունենա իմունիտետ որոշող թեստեր:
«ՌԴ-ի մեր գործընկերները մեզ կհատկացնեն, և արդեն կկարողանանք իմունոգլոբինները որոշել։ Կային ռապիդ թեստեր, որոնք շատ թույլ ինֆորմատիվ էին. հիմա կունենանք իմունիտետը որոշելու իսկական ճշգրիտ թեստեր»,- ասաց նախարարը, պարզաբանելով, որ մինչ աշխարհում իմունիտետ որոշող թեստերը շատ քիչ են: