Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

2020-ի բոլոր քննաշրջանների համար ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցին

06 Մայիս, 2020 13:25
2020-ի բոլոր քննաշրջանների համար ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երևանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 

2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երևանի թիվ 112 ավագ դպրոցը 2020 թվականի մայիսի 11-20-ը ներառյալ ընդունելու է դրսեկի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար քննությունների անցկացման համար:

Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենին ուղղված դիմումին (օրինակը տրամադրվում է դպրոցում) կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

 

1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,

գ. առկայության դեպքում նաև Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ,

2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),

գ. առկայության դեպքում նաև էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ:

Թիվ 112 ավագ դպրոցի հասցեն՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Սեբաստիայի փողոց, 84 շենք:

Հեռ.՝ 010 77 48 48, 093 28 20 80

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին