Կարևոր իրադարձություններ

Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացել է

06 Մայիս, 2020 12:37
Նազելի Բաղդասարյանը  ինքնամեկուսացել է

Երեկվանից ինքնամեկուսացել է  ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, նա կոնտակտավոր է և շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ։

Այսօր՝ մայիսի 6-ին,  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր․ 

«Այո, կա կասկած, գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ: Ուզում եմ տեղեկացնել, որ ես արտակարգ դրություն մտցնելուց մի քանի օր հետո ասել եմ, որ այն բոլոր պատգամավորները, որոնք մտահոգություններ կունենան եւ կնախընտրեն չմասնակցել նիստերին, այդ բացակայությունները կհամարվեն հարգելի»,- այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե ինչի համար են Ազգային ժողովի մոտ դիմակ և ձեռնոց բաժանում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին