Կարևոր իրադարձություններ

Վաղը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածներում գազամատակարարումը 9 ժամով կդադարեցվի

06 Մայիս, 2020 11:45
Վաղը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածներում գազամատակարարումը 9 ժամով կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման հետ կապված՝ գազատարների ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 7-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Հաղթանակ, Դեղոյան, Նորիկի, Լյովայի, Վարդանյան փողոցների գազասպառողների, ինչպես նաև «Արմենիկում» ՓԲԸ-ի գազամատակարարումը: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին