Կարևոր իրադարձություններ

Տներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է տանիքի վրա և վնասել այն

06 Մայիս, 2020 10:25
Տներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է տանիքի վրա և վնասել այն

Մայիսի 5-ին` ժամը 12:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էզրաս Հասրաթյան փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է տանիքի վրա և վնասել այն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Պարզվել է, որ գերեզմանատան տարածքում գտնվող ծառը հիմքից կոտրվել և ընկել է տներից մեկի տանիքի վրա, ինչի հետևանքով վնասվել է տանիքից՝ մոտ 3 քմ հատված, գերեզմանատան պարիսպը՝ մոտ 4.5 քմ և կից տաղավարը:

 

Դեպքի վայրում եղել է հատուկ տեխնիկա։ Փրկարարներն օգնել են ծառը հեռացնել տանիքից:

 

Լրահոս

Դիտել ավելին