Կարևոր իրադարձություններ

Հանրակրթության ոլորտում սպասվում են հեղափոխական փոփոխություններ. «Հայաստանի Հանրապետություն»

06 Մայիս, 2020 09:25
Հանրակրթության ոլորտում սպասվում են հեղափոխական փոփոխություններ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն թերթը գրում է».

«Կրթության ոլորտում իրականցվող փոփոխությունները երկարաժամկետ ընթացքում են արդյունք տալիս, այստեղ սխալի արժեքը մեծ է լինում։ Կրթությունը ռազմավարական նշանակություն ունի, իսկ Հայաստանի նման երկրներում այն կարող ենք իրավամբ զենք համարել։ Միևնույն ժամանակ կրթական համակարգն իր բնույթով պահպանողական է և չի սիրում հեղափոխական ցնցումներ։

Աշակերտներին առնվազն 1-4 դասարաններում չգնահատելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումը կարող ենք հեղափոխական քայլ համարել հանրակրթության ոլորտում։ Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել էր, որ նոր համակարգը երեխային կկապի ոչ թե գնահատականի, այլ գիտելիքի և կրթության հետ։ Ներդրվելու են նաև խրախուսման նոր մեթոդներ։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նման որոշումը բխում է հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխության տրամաբանությունից։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նույնպես կողմնակից է առանց գնահատականի կրթական համակարգին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին