Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտոնաթող վարչապետներն այսուհետև պետության կողմից առանձնատուն կստանա՞ն. «Փաստ»

06 Մայիս, 2020 08:03
ՀՀ պաշտոնաթող վարչապետներն այսուհետև պետության կողմից առանձնատուն կստանա՞ն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս նոր նախաձեռնություն է մշակվում, համաձայն որի, նախատեսվում է առաջիկայում շրջանառության մեջ դնել մի օրենսդրական փոփոխություն, որով ՀՀ վարչապետներին նույնպես լիազորությունների դադարելուց հետո պետության կողմից համապատասխան կարգով կհատկացվի առանձնատուն։ 

Գործող օրենքով Հայաստանի պաշտոնաթող նախագահներին պետության կողմից տրվում է առանձնատուն մայրաքաղաքում (սեփականության իրավունքով), ցմահ ծառայողական ավտոմեքենա, անվտանգություն և այլն: Հաշվի առնելով, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով փաստացի երկրի ղեկավարը ՀՀ վարչապետն է, տրամաբանական է համարվում, որ նրան էլ տրվեն վերոնշյալ հնարավորությունները:  

Ի դեպ, նման առաջարկ եղել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք՝ սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական փոփոխությունների շրջանակներում, սակայն այն ժամանակ ի վերջո հրաժարվել են այդ մտքից:

Հաշվի առնելով, որ, ըստ մեր ստացած տեղեկության, նախագիծը մշակվում է կառավարությունում, դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին: Գևորգյանը նախ՝ ճշտեց, թե մեր տեղեկություններով՝ որտե՞ղ է նման նախագիծ մշակվում, ապա, լսելով մեր պատասխանը, թե՝ կառավարությունում, տվեց կարճ պատասխան՝ «ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին