Կարևոր իրադարձություններ

Աննա Դանիբեկյանը կփոխի՞ Քոչարյանի խափանման միջոցը. «Հրապարակ»

06 Մայիս, 2020 08:11
Աննա Դանիբեկյանը կփոխի՞ Քոչարյանի խափանման միջոցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց տեղեկություն տալ Քոչարյանի առողջական վիճակի մասին․ «Չենք մեկնաբանում»։ Լուրեր կան, որ մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու է՝ ընդառաջելով վարչապետների միջնորդությանը։

«Որեւէ փաստաբան իրավունք չունի կանխատեսումներով առաջնորդվել՝ մենք մեր կողմից ամեն հնարավորն անելու ենք, սակայն չմոռանանք, որ 2018թ. հուլիսից պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու որեւէ իրավական հիմք չի եղել, չկա։ Ուրբաթ օրը մենք մեր բոլոր միջնորդությունները կներկայացնենք, կտեսնեք` ինչ կլինի»:

Դուք մայիսի՞ն եք սպասում Վենետիկի հանձնաժողովի պատասխանին։ «Նստաշրջանը հունիսին է, սակայն մինչ այդ ՄԻԵԴ մեծ պալատը քննության է ընդունել ՀՀ ՍԴ-ի հարցադրումները. թե որ մարմինն ավելի շուտ իր կարծիքը կներկայացնի, դժվար է ասել` կապված կորոնավիրուսի հետ՝ ժամկետները մոտավոր են, պետք է սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին