Կարևոր իրադարձություններ

Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ, այլ` Արտակարգ․ Մասիսի ԲԿ

06 Մայիս, 2020 00:30
Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ, այլ` Արտակարգ․ Մասիսի ԲԿ

Մայիսի 5-ի լուսադեմին, Մասիսի Բժշկական Կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ, այլ` Արտակարգ: Այս մասին տեղեկանում ենք Մասիս բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։

«Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:

Շտապօգնության բժիշկ` Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս Բժիշկը `Դավիթը Գալստայն, ով մասնագիտությամբ մանկաբարձ- Գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, Բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր ,թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:

Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին»,- ասված է ԲԿ-ի հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին