Կարևոր իրադարձություններ

Lada Priora-ի 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

05 Մայիս, 2020 23:44
Lada Priora-ի 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սեդրակյանը իր վարած Lada Priora 69 GG 669 համարանիշի ավտոմեքենայով Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 79-ամյա Լարիսա Եփրիկյանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:

Աղբյուրի փոխանցմամբ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդը Տ. Քոթանջյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին