Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Ազգերի գավաթի առցանց խաղարկությունը. Լևոն Արոնյանն առցանց մրցաշարը մեկնարկեց պարտությամբ

05 Մայիս, 2020 22:48
Մեկնարկել է Ազգերի գավաթի առցանց խաղարկությունը. Լևոն Արոնյանն առցանց մրցաշարը մեկնարկեց պարտությամբ

Մեկնարկել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկությունը՝ արագ շախմատի մրցաշար։

Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին անգամ անցկացվող մրցաշարում Եվրոպայի թիմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը: 

Մեկնարկային տուրում Եվրոպան մրցեց Ռուսաստանի թիմի հետ: Ընդհանուր պայքարն ավարտվեց 2:2 հաշվով:

Արոնյանն առաջին տուրում մրցում էր սևերով և զիջեց Վլադիսլավ Արտյոմովին: Երկրորդ տուրում Եվրոպայի մրցակիցը Չինաստանն է (1:3 հօգուտ չինացիների): Արոնյանն այս տուրում կիսեց միավորը Յի Վայի հետ:

ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց այս մրցաշարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին