Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է․ Անդրեյ Ղուկասյան

05 Մայիս, 2020 21:56
Հեղինակ՝ Անդրեյ Ղուկասյան
Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: 

Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել Պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները՝ Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար: 

Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին