Կարևոր իրադարձություններ

Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ․ Արթուր Ալեքսանյան

05 Մայիս, 2020 21:44
Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ․ Արթուր Ալեքսանյան

Իմ անունով գործող ֆեյսբուքյան էջի գրառման հեղինակը ես չեմ: Այս մասին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ հայտնել է Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։

Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։

Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել, հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։

Այս պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս ես առնչություն չունեմ։

Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- ասված է Ալեքսանյանի պարզաբանման մեջ։

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի անունով գրանցված էջը հետևյալ մեկնաբանությոնն էր արել․ «Գուրգեն, չհանձնվես։ #Respect #Solidarity»,  որով ըմբիշն իբր իր աջակցությունն էր հայտնել ՊԵԿ նախկին նախագահի որդի, հետախուզման մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին