Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Չհրկիզվող պահարանից 40 միլիոն դրամից ավելի փող ու ոսկեղեն հափշտակած անձը ձերբակալվել է (տեսանյութ)

05 Մայիս, 2020 20:44
Չհրկիզվող պահարանից 40 միլիոն դրամից ավելի փող ու ոսկեղեն հափշտակած անձը ձերբակալվել է (տեսանյութ)

Ապրիլի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ ներս են մտել, բացել տան դռներից մեկը և գտել տանտիրոջ չհրկիզվող պահարանը, որը պատի մեջ էր։

Տուն մտած անձը փորձել էր սխտորճզմիչով բացել պահարանի դուռը, բայց չէր կարողացել, ուստի դուրս էր եկել տնից ու վերադարձել արդեն երկաթե գործիքով, ինչով էլ բացել էր պահարանի դուռը՝ հափշտակելով փող ու զարդեր։ Նախնական տվյալներով՝ տուժողին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիոն դրամից ավելի վնաս։

Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, ինչին հաջորդեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Հանցագործության բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։

Օրեր տևած համատեղ միջոցառումներ արդյունքում՝ իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին բնակարան մտած անձի ինքնության վերաբերյալ։ Նրանց տեսադաշտում հայտնվեց նույն թաղամասում բնակվող 32-ամյա մի տղամարդ, որը մայիսի 1-ի գիշերը Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին