Կարևոր իրադարձություններ

Քյարամյանը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն․ վարչապետի խոսնակի պարզաբանումը

05 Մայիս, 2020 20:29
Քյարամյանը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն․ վարչապետի խոսնակի պարզաբանումը

Արգիշտի Քյարամյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը, ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

«Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում», - մասնավորապես նշել է Գևորգյանը։

«Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- հավելել է Գևորգյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին