Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին

05 Մայիս, 2020 19:38
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժման գործընթացում: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արմեն Սարգսյանը Միխայիլ Միշուստինին մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակահատվածում Միշուստինը որպես կառավարության ղեկավարի պաշտոնակատար առաջարկել է նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին