Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներով աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսվարող և 360000 ֆիզիկական անձ․ քննարկումներ կառավարությունում

05 Մայիս, 2020 19:06
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներով աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսվարող և 360000 ֆիզիկական անձ․ քննարկումներ կառավարությունում

Այսօր՝ մայիսի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումները։ Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ ամփոփվել են կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների կատարման արդյունքները, ընթացիկ ցուցանիշները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին. այսօրվա դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսվարող, 360000 ֆիզիկական անձ, իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցում է 1 միլիոնը:

Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն առնչվող նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին սոցիալական թիրախային աջակցության շահառուների շրջանակի ընդլայնմանը, տնտեսական օժանդակության գործիքների կիրառմանը, գյուղացիական տնտեսությունների խթանմանը և այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն։

Ամփոփելով վարչապետը նշել է, որ հակաճգնաժամային քաղաքականությունը պետք է միտված լինի աշխատանքի խրախուսմանը և ևս մեկ անգամ ընդգծել օժանդակության միջոցառումների հասցեականության կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն այս տրամաբանությամբ և ներկայացնել առաջարկներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին