Կարևոր իրադարձություններ

Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Opel և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները․ մեկ անձ հոսպիտալացվել է

05 Մայիս, 2020 18:37
Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Opel և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները․ մեկ անձ հոսպիտալացվել է

Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 14:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Խաչիկ Գ., ծնված 1955 թ.) և «Mercedes-Benz ML» (վարորդ` Արա Ա., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Էդուարդ Պ., ծնված 1975 թ.) փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին