Կարևոր իրադարձություններ

Իրանում շուտով կբացվեն դպրոցները. 132 քաղաքաներում վերաբացվել են մզկիթները

05 Մայիս, 2020 17:19
Իրանում շուտով կբացվեն դպրոցները. 132 քաղաքաներում վերաբացվել են մզկիթները

Իրանում նույնպես մայիսի 4-ից մեղմացրել են կորոնավիրուսային սահմանափակումները: Նախագահ Հասան Ռոհանիի հրամանով երկրի 132 քաղաքաներում վերաբացվել են մզկիթները: Այնտեղ մուտքը իսլամիստ հավատացյալներին կթույլատրվի որոշակի վերապահումներով եւ փոքր խմբերով:

Ռոհանիի խոսքով՝ համաճարակի տարածումը երկրում վերջնականապես հաղթահարել դեռ չի հաջողվել, բայց մոտակա օրերին երկրում կվերաբացվեն դպրոցներն այն շրջաններում, որոնք կորոնավիրուսի վարակի ցածր ռիսկայնության գոտի են համարվում: Աշակերտները դասերի կհաճախեն ընդամենը 1 ամիս:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին