Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

05 Մայիս, 2020 17:04
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 5-ին մի շարք օրենքներ է ստորագրել՝

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,

 «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը,

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին