Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    563
    573

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Նախարարն ազատվե՞լ է պաշտոնից. խոսնակը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

05 Մայիս, 2020 16:11
Նախարարն ազատվե՞լ է պաշտոնից. խոսնակը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

Hraparak.am-ը քիչ առաջ գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Լրատվամիջոցի հետ զրույցում վերջինս ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր տեղեկությունը.

«Եկեք չմեկնաբանեմ էլի, ինձ մի զանգեք։ Մամուլ ունենք»,- ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ Գրիգորյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»։

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն էլ չի մեկնաբանում տեղեկությունը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին