Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

05 Մայիս, 2020 15:18
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 5-ի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քյարամյանը նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Համապատասխան որոշումը հրապարակվել էր երեկ:

Իսկ այսօր հրապարակված ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր նոր զբաղեցրած պաշտոնից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին