Կարևոր իրադարձություններ

Բեյրութում երիտասարդը հայ կնոջ է սպանել, այնուհետև ինքնասպան եղել

05 Մայիս, 2020 15:08
Բեյրութում երիտասարդը հայ կնոջ է սպանել, այնուհետև ինքնասպան եղել

Բեյրութում դժբախտ դեպք է տեղի ունեցել: AL Nashra կայքի փոխանցմամբ՝ անձը չպարզված մի երիտասարդ կրակ է բացել Սատ Ալ Փաշրիե շրջանում գործող վաճառակետի աշխատակցուհու նկատմամբ, որը ստացած հրազենային վիրավորումներից տեղում մահացել է:

«Արեւելք»-ը հայտնում է, որ սպանված կինը հայուհի է՝ Մ. Հ.-ն: Նշվում է, որ կնոջը սպանելուց անմիջապես հետո երիտասարդը կրակել է իր քունքին եւ ինքնասպան եղել:

 Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
 

Լրահոս

Դիտել ավելին