Կարևոր իրադարձություններ

«Իշխանության պատգամավորի հարց-պահանջը լեգիտիմ է, սակայն այս համատեքստում լեգիտիմ կարող են լինել նաև այլ հարցեր». Սուրենյանց

05 Մայիս, 2020 15:00
«Իշխանության պատգամավորի հարց-պահանջը  լեգիտիմ է, սակայն այս համատեքստում լեգիտիմ կարող են լինել նաև այլ հարցեր». Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարո՞ղ է պատահել, որ Մինասյանի "վաղեմի ընկերն" է նաև Վանեցյանին ԱԱԾ տնօրեն նշանակողը․․

Իշխանության պատգամավորներից մեկն ասում է՝ իրավապահները թող պարզեն՝ Միքայել Մինասյանն ու վաղեմի ընկերները ինչու են Հայաստանից դուրս հանդիպել։ Ինքնին հասկանալի է՝ խոսքը Միքայել Մինասյան-Արթուր Վանեցյան հանդիպման մասին է։
Իշխանության պատգամավորի հարց-պահանջը գուցե լեգիտիմ է։ Սակայն այս համատեքստում, կարծում եմ, միանգամայն լեգիտիմ կարող են լինել նաև այլ հարցեր։
Օրինակ՝ կարո՞ղ է այնպես պատահել, որ, օրինակ, ժամանակին Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում միջնորդողները նույնպես Մինասյանի "վաղեմի ընկերներ" են։
Կամ՝ կարո՞ղ է այնպես պատահել, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանի գործունեությունը "դուխով" պաշտպանող "քայլարածները" նույնպես Միքայելի "վաղեմի ընկերներ" են"
Իսկ կարո՞ղ է պատահել, որ Մինասյանի "վաղեմի ընկերն" է նաև Վանեցյանին ԱԱԾ տնօրեն նշանակողը․․․ Գուցե հենց այդ պատճառով էլ Հռոմում տեղի է ունեցել այդ "ընկերական" հանդիպումը՝ "ընկերներից" մեկի հանձնարարությամբ և "ընկերներից" երկուսի մասնակցությամբ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին